Էյնշտեյնի ցրվածության մասին պատմող զվարճալի միջադեպերից մեկը


17:38 , 31 հուլիս, 2012

Մի անգամ Էյնշտեյնը մտածմունքների մեջ ընկած փողոցով քայլելիս հանդիպում է ընկերոջը և նրան հրավիրում իրենց տուն.
-Երեկոյան կգաք մեր տուն, մեր մոտ կլինի նաև պրոֆեսոր Սթիմսոնը:
Ընկերը զարմանում է.
-Բայց պրոֆեսոր Սթիմսոնը ես եմ:
Էյնշտեյնն առարկեց.
-Դա կարևոր չէ, միևնույն է կգաք: