15:02 , 30 մայիս, 2014
Այստեղ ներկայացված են գեղեցիկ սիրային դաջվածքներ, որոնցում մեջբերումներ են արված տարբեր գեղարվեստական ստեղծագործություններից: Հուսով ենք, որ այս դաջվածքները Ձեզ դուր կգան:

Ես սիրահարվեցի այնպես, ինչպես դու քուն ես մտնում՝ նախ դանդաղորեն, ապա միանգամից:
Քեզ համար նորից 1000 անգամ:
Ես քո սիրտն ինձ մոտ եմ պահում: Ես այն պահում եմ իմ սրտում:
Եթե դու թռչուն ես, ես էլ եմ թռչուն:
Մենք այնպիսի սիրով ենք սիրել, որն ավելին էր, քան սերը:
Ես սիրում եմ քեզ, որովհետև որոշ մթին բաներ պետք է գաղտնի սիրել:
Եթե մարդուն սիրում են, նա այլևս աղքատ չէ:
Ինչից էլ որ ստեղծված լինեն մեր հոգիները, իմն ու նրանը միևնույնն են:
Իսկական սերը երբեք էլ հարթ ընթացք չի ունեցել:
Իմ յուրաքանչյուր հյուլեն և քո յուրաքանչյուր հյուլեն:
Ես մեղմ անձրև էի, իսկ նա՝ մրրիկ:
Դու իմ կյանքի ողջ հույսը, միակ պատճառն ու երազանքն ես:
Ամենայն ջերմությամբ:
Մի՛ գնա: Ես քեզ այնքան եմ սիրում, որ մինչև վերջ պիտի վայելեմ:
Ես քեզ միշտ կսիրեմ, դու ինձ միշտ դուր կգաս:
Դու ինձ այնպես էիր սիրում՝ ասես ես միշտ եղել եմ բոլոր հարցերի պատասխանը, իսկ հարցերն այլևս նշանակություն չունեին և երբեք էլ չէին ունենալու:
Ես միայն կարող եմ ողջ սրտով սիրել նրան:
Ես կհետևեմ քեզ և դժոխքը դրախտ կդարձնեմ: Ես կմեռնեմ՝ բռնած քո ձեռքը, որն այնքան շատ եմ սիրում:
Դու դյութել ես ինձ, և ես ողջ հոգով ու մարմնով տարված եմ քեզնով:
Թող դա գնա, թող նրանք գնան, թող բոլորը գնան, որպեսզի սերը գա:
Ընդամենը մի քանի խոսք, որ սիրահարներն են օգտագործում:
Մենք բոլորս հիմար ենք սիրո մեջ:
Սերն ամեն ինչ է և նույնիսկ ավելին: