«Հայկական ժամանակ». Պարտադիր զորակոչից տարկետման իրավունք է ստացել դատավոր Ռուբեն Ներսիսյանի որդին


08:51 , 30 մայիս, 2014

«ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում որոշում կայացրեց պարտադիր զորակոչից մինչև 2019 թվականը տարկետում տրամադրել Դավիթ Ռուբենի Ներսիսյանին: Վերջինս յուրահատուկ համբավ ունեցող դատավոր Ռուբեն Ներսիսյանի որդին է:

Դավիթ Ներսիսյանին տարկետում տալու միջնորդությամբ հանդես է եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը կանխատեսելով, որ 18-ամյա այդ երիտասարդը ապագայում դառնալու է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հզոր մասնագետ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Դավիթ Ներսիսյանը փողերի դեմ պայքարողի մասնագիտությունը ձեռք է բերելու այդ ոլորտի հետ որևէ առնչություն չունեցող Մոսկվայի միջուկային ֆիզիկայի հետազոտական համալսարանում (կարճ անվանումը՝ «ՄԻՖԻ»):

Նկատենք. որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը քաղաքական բնույթի բազմաթիվ դատավարություններ է անցկացրել, մասնավորապես՝ 2000 թվականին Արկադի Վարդանյանին կալանավորելու սանկցիաներ էր տալիս, հետագայում մերժում էր Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացրած հայցերը և այլն»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։