23:51 , 29 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ալժիրի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: Մայիսի 29-ին թիմն անցկացրեց մարզում ամբողջ կազմով, կատարեց ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված առաջադրանքները: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Վաղը նախատեսված է ևս մեկ մարզում, որը կլինի վերջինը Ալժիրի հավաքականի հետ խաղից առաջ:
Հիշեցնենք որ, Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին՝ ժամը 20:00-ին, Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում:










Ֆոտոշարքը՝ ՀՖՖ-ի պաշտոնական կայքի