23:18 , 29 մայիս, 2014
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում իր անհանգստությունն է հայտնել այն տեղեկությունների առիթով, համաձայն որոնց՝ Ուկրաինայի հարավ-արևելքում բախումներին մասնակցում են նաև չեչեն զինվորականներ:
Ինչպես հաղորդում է «Reuters»-ը՝ հեռախոսազրույցի ընթացքում Պետդեպարտամենտի ղեկավարը կոչ է արել դադարեցնել ուկրաինացի անջատողականներին աջակցելն ու հետևողական գտնվել նրանց զինաթափման հարցում: Բացի դրանից, Քերին անհանգստություն է հայտնել Սիրիայում
մնացած քիմիական զենքի դուրսբերման գործընթացի ձգձգման առիթով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ