Դնե՞լ, թե՞ չդնել Միկոյանի արձանը. Բանավեճ` առանց կոնսենսուսի


22:09 , 29 մայիս, 2014

Դնե՞լ, թե՞ չդնել Միկոյանի արձանը. Բանավեճ` առանց կոնսենսուսիArmnewsTV.am-ը գրում է.

Դնել-չդնել Անաստաս Միկոյանի արձանը. բանավեճի կրքերն այնքան թեժացան, որ բանախոսները կանգնեցին` ով ավելի բարձր կգոռա, ով ավելի հնարամիտ կլինի բառերի ընտրության մեջ: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն առաջարկեց պոլեմիկայի իռացիոնալությունը տեղափոխել ռացիոնալ դաշտ: Արտեմ Հարությունյանը հիշեց էսկիմոյի պատմությունը:

Տնտեսական հզոր գործիչ, կարիբյան ճգնաժամի գլխավոր կարգավորող: Կարճ ներկայացնում է Արտեմ Հարությունյանը: Իրավապաշտպանը, սակայն, այլ տեսանկյունից է նայում հարցին, իսկ հայերի ու Հայաստանի համար ի՞նչ է արել ...

Վախից էր: Վախից մի քանի անգամ կրկնեց Արտեմ Հարությունյանը: Ու հիշեց դիվանագիտության մասին. Միկոյանը շատ բան է արել, բայց չի ասել, որ չգնդակահարեն:

Գրողն ու իրավապաշտպանը հեռացան` ձեռքսեղմումով: Յուրաքանչյուրը մնաց իր կարծիքին: Մեկ այլ սրահում արձանի քննարկումը պակաս սուր ու սյուռ չէր: Միկոյան ասում, Միկոյանի երշիկն են հիշում ու զգուշացնում` միայն քարի մեջ չէ, որ արյուն կա:

Բռնություններ, ռեպռեսիաներ, հայրենադավություն. այսպես են հիշելու Միկոյանին` ասում են մասնակիցները: ԽՍՀՄ քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը հարցին այլ տեսանկյունից է մոտենում` ԽՍՀՄ-ն էլ Հայաստանի պատմության մի շրջան է. արձանը կարելի է տեղադրել, որպես պատմական մի շրջանի արտացոլում: Ակադեմիկոս Բարխուդարյանը հիշեց նրանց, ում չբանտարկեցին հենց Միկոյանի միջնորդությամբ:

Երևանի բանտապետ Մուղդուսն էլ որոշ կալանավայրերում բարի վերաբերմունք է ցուցաբերել` արձագանքեցին հակամիկոյանականները: Բանավեճն ավարտվեց առանց կոնսենսուսի:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ