20:00 , 29 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Թուրքիայի Նախագահին ուղղված՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015 թ-ի ապրիլի 24-ին այցելել Հայաստան և առերեսվել պատմության հետ, մարտահրավեր է Թուրքիային: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ յեղափոխական դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը և ընդգծեց, որ սա արդեն ֆուտբոլային դիվանագիտություն չէ, այլ՝ բոլորովին նոր քաղաքականություն:
«Սա արդեն ֆուտբոլի խաղ նայելու հրավեր չէ, ավելի շուտ՝ մարտահրավեր է Թուրքիային՝ ի պատասխան Թուրքիայի կողմից վերջին ամսիներին տարված իբր՝ ձևով նոր, բայց իրականում նույն ժխտողական քաղաքականության: Նման քաղաքականության շարունակությունը, կարծում եմ, ավելի հաճախ կարող ենք տեսնել մինչև ապրիլի 24-ը»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ