Խնդիր չեմ դրել հնարավորինս շատ վաստակել, չնայած՝ մեծացել եմ աղքատ ընտանիքում. Ռոնալդու


21:39 , 29 մայիս, 2014

Real-Madrid-v-Juventus-Cris1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի հետևում իր բանկային հաշվեհամարին: Ռոնալդուն նշել է,որ դա իրեն քիչ է հետաքրքրում և առաջնայինն իր համար ֆուտբոլն է:

«Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչքան փող ունեմ: Ես նյութական քաղց չեմ զգում: Կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա:

Կարիերայի սկզբում ուշադիր հետևում էի՝ որքան գումար կա հաշվեհամարիս, այնուհետև դադարեցի անել դա: Իմ առջև խնդիր չեմ դրել հնարավորինս շատ վաստակել, չնայած՝ մեծացել եմ աղքատ ընտանիքում»,- հայտարարել է Ռոնալդուն: