17:51 , 29 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
«Ես որևէ խնդիր չունեմ պարոն Նազարյանի հետ, քանի որ, եթե այստեղ ներկա լիներ Էդվարդ Նալբանդյանը, ապա նա ևս այդ հարցերին չէր կարողանալու պատասխանել, որովհետև երեկ ինքը դեռևս չգիտեր Աստանայում Հայաստանին ինչ է սպասվում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` պետական բյուջեի քննարկումների ավարտին, որի ժամանակ արտգործնախարարության ներկայացուցիչը այդպես էլ չկարողացավ հստակ որևէ հարցի պատասխանել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության և այդ կոնտեքստում Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի մասով:
Ն.Զոհրաբյանը նշեց, որ այս պահին դժվար թե մեկը կարողանա ասել, թե մինչև հունիսի 15-ի ժամկետն ինչ է ենթադրում իրենից Հայաստանի համար, բայց կարծիք հայտնեց, որ առաջիկա նիստի ժամանակ խորհրդարանը պետք է պահանջի, որպեսզի ինչ-որ մի ֆորմատով արտաքին գերատեսչության ղեկավարը գա խորհրդարան և այս հարցերի վերաբերյալ պատգամավորներին տա պարզաբանում և պատասխանի բոլոր այն հարցերին, որոնց պատասխանները այսօր չստացան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ