Իրանը հերքել է Facebook-ի հիմնադրին դատարան կանչելու մասին տեղեկությունները


20:25 , 29 մայիս, 2014

1656303_201405291317271in.am-ը գրում է.

Իրանի Ֆարս նահանգի դատախազությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տեղի դատարան է կանչվել քաղաքացիների բողոքներին պատասխանելու համար: Այս մասին հայտնում է AP գործակալությունը:

Երեկ արևմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով իրանական ISNA գործակալությանը, հայտնել էին, որ Ֆարս նահանգի դատարանը Ցուկերբերգին լսումների է կանչել, ինչպես նաև կարգադրել արգելափակել երկու հայտնի հավելվածները, որոնք պատկանում են Facebook-ին (Instagram և WhatsApp): Այդ մասին իբր հայտնել էր «Բասիջի» կամավորական ջոկատների ներկայացուցիչ Ռուհոլլահ Մոմեն Նասաբը՝ նշելով, որ արգելափակված հավելվածները խախտում են իրանցիների անձնական տվյալների գաղտնիությունը:

IRNA գործակալությունը մեջբերում է Շիրազ քաղաքի գլխավոր դատախազ Ալի Ալղասիմեհրի խոքերը, ով հերքել է նաև հաղորդագրությունը Facebook-ի հավելվածների արգելափակման մասին: Նա նշել է, որ բողոքներն այդ ռեսուրսների դեմ դեռևս հետաքննվում են: