Սեուլում ավտովթարից զոհվել է Լիբանանի դեսպանը


16:31 , 29 մայիս, 2014

Lurer.am-ը գրում է.

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում մայիսի 29-ին ավտովթարից զոհվել է Լիբանանի դեսպան Ջադ Էլ Հասանը:

Ոստիկանության տվյալներով` ավտոմեքենան, որում գտնվում էին դիվանագետը ու ևս երկու մարդ, թունելում բախվել է մեկ այլ մեքենայի: Դեսպանը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, նրան ուղեկցողները վերքեր են ստացել:

Կորեայի Հանրապետության իրավապահ մարմինները պատահածի հետաքննություն են սկսել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: