Շոտլանդիան հարկ է սահմանում պոլիէթիլենային տոպրակների վրա


15:33 , 29 մայիս, 2014

1351751342_pvd21in.am-ը գրում է.

Շոտլանդիայի խորհրդարանը հավանության է արժանացրել միջոցառումները, որոնք պետք է օգնեն կրճատել պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հոկտեմբերից խանութներում մեկանգամյա տոպրակները կարժենան 5 պեննի: Գոյացած գումարները կուղղվեն բարեգործությանը:

«Շոտլանդիան տարեկան օգտագործում է մոտ 750 մլն մեկանգամյա օգտագործման տոպրակ: Եկել է ժամանակը՝ ընդունելու այդ տոպրակները կրճատելու միջոցառումներ»,- խորհրդարանում քվեարկությունից ատաջ ասել է Շոտլանդիայի շրջակա միջավայրի հարցերով քարտուղարը:

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել խորհրդարանի 100 անդամ, դեմ՝ 12-ը: