Հանդուրժողականություն և ազատականություն


14:38 , 31 հուլիս, 2012

Ծոմակը  իր ստատուսովբոմբել է :D (Լացելու բան է, ես ժպտացող սմայլ եմ դնում :P )Հասկանում եմ Ծոմակին, երբ մի պահ  պատկերացնում եմ ինձ  նրա փոխարեն: Ես էլ շատերիդ նման կարդացել եւ լսել եմ, թե ինչեր էին կատարվում …. ակումբը, նրա էությունը…. ես նրա մտերիմը չեմ ու երբեք անգամ ֆբ-ով չենք խոսացել:

Սարսափելի է ու հիասթափեցնող, որ հայրենակիցներն են հասցրել նրան,  ստիպել սեփական երկրի մասին էտպես խոսել: Մինչև լրատվական կայքերում հոդվածներ կգրենք, նրան կքննադատենք ստատուսով կամ քոմենթով, գուցե մի պահ փորձենք հասկանալ, թե ինչի տենց …… Ինչքան ժամանակին քրֆեցիք, մի 2 էտքան էլ ինքն է սաղին քրֆելու:
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ու ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 2 հատ  բառ կան, որոնց մասին միշտ մոռանում ենք ու ստիպում ենք, որ դիմացինն էլ մոռանա:
Այ, որ DIY ակումբի գլխին էտ ամենն արած չլինեին, էտքան չարախոսած չլինեին, ես էլ կգանգնեի ու կասեի.
-Ծոմակ, դու ո՞վ եղար, որ իմ երկրի մասին տենց էս խոսում:

Բայց էտ մարդուն փաստացի հասցրել են դրան, որ տենց խոսի: Ինչ էլ լինի, ինչքան էլ վատը, սարսափելին ու <<քաքոտ>> լինի, դու էս երկրի մի մասնիկն ես Ծոմակ ջան: Ու համոզված եմ, որ բացի քեզ թշնամացած մարդկանցից քո կողքին են եղել նաև մարդիկ, ովքեր հասկացել, ընդունել ու պաշտպանել են քեզ:  Բոլորը բոլորի նման չեն: