14:22 , 29 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլը Հայաստանի հետ Թուրքիայի էներգետիկ համագործակցության հնարավորության մասին գրավոր հարց է ուղղել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին: Վերջինս ի պատասխան նշել է, որ ներկա պայմաններում Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ, այդ թվում և էներգետիկ բնույթի, ստորագրելու մասին խոսք լինել չի կարող:
Ինչպես հայտնում է թուրքական «Հաբեր X» լրատվական կայքը, ըստ Դավութօղլուի` Հայաստանի հետ էներգետիկ համագործակցության հեռանկարներ կարող են բացվել միայն այն բանից հետո, երբ հայկական ուժերը դուրս գան «ադրբեջանական տարածքներից»:
«Այդ ժամանակ Հայաստանի առջև ճանապարհ կբացվի նաև տարածաշրջանային նախագծերին մասնակցելու առումով»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարը
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ