14:00 , 29 մայիս, 2014

«Մի օր շնորհավորական նամակ ստացանք մեր արտասահամանյան գործընկերներից մեկից՝ World Music Awards-ի պաշտոնական կայքի հղումով: Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ: Սա ավելին էր, քան անձնական նվաճում, սա նշանակում էր, որ կարողացել ենք կո
տրել մի հսկայական պատ, որը միշտ եղել է մեր և նմանատիպ համաշխարհային միջոցառումների միջև:
Ինձ համար կարևոր է նաև այն, որ նոմինացվել եմ հայալեզու երգով Այս մեծամաշտաբ միջոցառմանը մրցանակ ստանալու ակնկալիք իհարկե չեմ կարող ունենալ: Նոմինացված լինելն ինձ համար արդեն ամենաանսպասելի և հաճելի հաղթանակն էր: Ավելի մեծ հաղթանակ էր այն աջակցությունը, որը տեսա իմ հայրենակիցների կողմից. այդ համախմբվածությունը մեր ազգային առանձնահատկություններից իմ ամենասիրելին է: Շնորհակալ եմ այդքան տարածելու և քվեարկելու համար:
Հուսով եմ, որ մեր ակտիվությունը կստիպի այս համաշխարհային միջոցառմանը և նմանատիպ միջոցառումներին մեր երկրի հանդեպ ավելի ուշադիր լինել, ընդունել մեր մրցունակությունը և ավելի հաճախ ներգրավել հայ արտիստներին: Իսկ ես կփորձեմ ավելի շատ աշխատել, որպեսզի նորից ընդգրկվեմ նոմինանտների շարքում և ավելի կայուն դիրք ունենամ»,-գրված է Սիրուշոյի Facebook-ի պաշտոնական էջում:
Երգչուհին այս տարի նոմինացված էր World Music Awards-ի երեք անվանակարգերում`
1.Լավագույն երգ («PreGomesh»)
2.Լավագույն երգչուհի
3.Լավագույն տեսահոլովակ («PreGomesh»)
Սիրուշոյի հետ այդ անվանակարգերում ներկահյացված էին այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են` Շերը, Ադելը, Ալիշա Քիզը, Ավրիլ Լավինը, Բեյոնսեն, Բրիթնի Սփիրսը, Նիքոլ Շերզինգերը, Սելին Դիոնը, Քրիստինա Ագիլերան և այլք: