11:40 , 29 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
2014 թվականի ապրիլի 30-ի դրությամբ` Հայաստանում կնքվել է 440 հազար 537 ԱՊՊԱ պայմանագիր, որոնց համար հաշվեգրված ապահովագրավճարները կազմել են 8 մլրդ 282,2 մլն դրամ: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, 7 ապահովագրողները միասին այս տարվա հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընդունել են հատուցում ստանալու համար ներկայացված 17, 304 դիմում, որոնցից բավարարվել են 17,824-ը: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ԱՊՊԱ բավարարված դիմումների համար ապահովագրողների կողմից վճարվել է 3 մլրդ 348 մլն 837 հազար դրամ:
Ըստ բյուրոյի հրապարակած թվերի` ԱՊՊԱ ոլորտում ամենաշատ պայմանագրերը կնքել է «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն` 147 հազար 548 պայմանագիր, որոնցով հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել է 2 մլրդ 791 մլն 695 հազար դրամ: Երկրորդը «Ինգո Արմենիա»-ն է` 87 հազար 18 ԱՊՊԱ պայմանագրերով և հավաքագրված 1 մլրդ 702 մլն 397 հազար դրամով: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ռեսոն»` 60 հազար 18 պայմանագրերով ու 953 մլն 713 հազար դրամով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ