«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանի հրավերը կարող է առիթ դառնալ, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ճնշումներ գործադրեն Թուրքիայի նախագահի նկատմամբ


08:26 , 29 մայիս, 2014

«Թուրքիայի նախագահին Սերժ Սարգսյանի հրավերը կարող է առիթ դառնալ որպեսզի ԱՄՆ-ն և ԵՄ-ն ճնշումներ գործադրեն Թուրքիայի նախագահի նկատմամբ, որպեսզի նա ընդունի հրավերը և 2015թ. ապրիլի 24-ին այցելի Հայաստան:

Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ըստ նրա, թուրքական կողմից պաշտոնական որևէ արձագանքի բացակայության պատճառը Սարգսյանի հայտարարության անսպասելիությունն է. «Սարգսյանի հրավերի պարագայում գործել է անսպասելիության գործոնը, դրա համար էլ դեռ արձագանք չկա, բայց որ կլինի կասկած չունեմ»,- ասել է նա:

Նշենք, որ 2015-ին Թուրքիայի նախագահը, ըստ ամենայնի, կլինի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։