00:44 , 29 մայիս, 2014Հայաստանի խորհրդայնացման այս սիմվոլը իր մեջ կրում է հայ ազգի ինքնիշխան մտքի նկատմամբ խորհրդային բռնաճնշումների և հարյուրավոր հայերի գնդակահարության փաստացի պատմական հիշողությունը։ Հավատարիմ մնալով ինչպես նժդեհյան, այնպես էլ առհասարակ բոլոր հայանպաստ և հայրենասիրական գաղափարներին, և հարգելով ստալինյան մսաղացում բռնաբարված և գնդակահարված բազմաթիվ հայերի հիշատակը՝ մենք կտրականապես դեմ ենք մեր քաղաքում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման ինքնագլուխ և անգրագետ նախաձեռնությանը։ Սույնով «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը և նրա բոլոր համակիրները արգելում են վերոհիշյալ տխրահռչակ անձի հիշատակը հավերժացնող արձանի տեղադրումը Երևան քաղաքում։ «Մեր քաղաքը» ՀՔՆ