«Մոսկվիչկայի» տնօրենը՝ խանութում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին


23:18 , 28 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

«Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի տնօրեն Արմեն Նազարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Մոսկվիչկայում» Armlur.am կայքի լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպին, ասաց, թե իրենք լրագրողներին հարգում են և լրագրողի կամ որևէ մեկի հանդեպ նման բան թույլ տալ չեն կարող:

Հարցին, թե լրագրողները նկուղում չե՞ն պահվել, Արմեն Նազարյանը պատասխանեց. «Միանշանակ՝ ո´չ: Նման բան լինել չի կարող, մենք հանցագործ չենք»:

Նշենք, որ այսօր Armlur.am-ը տեղեկություն էր տարածել, որ «Մոսկվիչկա» խանութում Armlur.am-ի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սյունե Համբարձումյանին, ովքեր այդ խանութից գնված բրնձով փլավը տարել էին սուպերմարկետ և ցույց տվել, որ այնտեղ ապակու փշուր կա, տևական ժամանակ թույլ չեն տվել լքել տարածքը, քանի դեռ վերջիններս չեն ջնջել խանութում՝ առանց տնօրինության թույլտվության կատարած տեսաձայնագրությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ