00:07 , 29 մայիս, 2014Նախորդ շաբաթվա ընթացքում Լոնդոնի «Alexandra Palace» մշակութային-ժամանցային կենտրոնում տեղի էր ունենում դաջվածքների ցուցադրություն, որն անցկացվում էր արդեն երրորդ անգամ: Ցուցահանդեսը կրում էր «The Great British Tattoo Show» անվանումը: Միջոցառմանը մասնակցում էին դաջվածքի 350 բրիտանացի և օտարերկրացի մասնագետներ: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեին իրենց մարմնի վրա դաջվածք ավելացնելու, կամ պարզապես հետևելու դաջվածքի ստեղծման պրոցեսին:

















