22:48 , 28 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հրաժարվում է խոսել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին։ «Թե որքանով է նպատակահարմար, դա նշանակում է՝ տալ քաղաքական գնահատականներ, իսկ քանի որ ԿԸՀ-ն իր գործառույթներով ապաքաղաքական է, հետևաբար ես որևէ մեկնաբանություն չէի ցանկանա տալ»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց նա։
Հարցին, թե ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկությունն արդյո՞ք կարող է նվազեցնել ընտրությունների անցկացման ռիսկերը, ինչպես պնդում են դրա կողմնակիցները, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, թե դրանք միմյանց հետ կապ չունեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ