Մարտահրավերները փոքր կլինեն այնքանով, որքանով մեծ կլինի մեր առաջ գնալու ոգին


21:21 , 28 մայիս, 2014

անկախությունԱյս օրը յուրաքանչյուր հայի համար յուրօրինակ խորհուրդ ունի: Հավաքական իմաստով այն հայության պայքարի և դրա արդյունքում ձեռք բերված պետականության խորհրդանիշն է: Հետադարձ հայացք հղելով անցյալին՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է հիշի ոչ միայն պետականության կերտման ճանապարհին ունեցած մեր կորուստները, այլ նաև ձեռքբերումները, որոնք, հավատցեք, ավելի քան խոսուն են: Մենք առաջ ենք շարժվել, հասել այսօրվան և վստահորեն լինելու ենք վաղն ու հետայսու: Հիմա նույնպես ունենք դեպ մեզ նետված մարտահրավերներ, հետևաբար միշտ պետք է նկատի ունենանք մի բան. այդ մարտահրավերները փոքր կլինեն այնքանով, որքանով մեծ կլինի մեր առաջ գնալու ոգին: Անվտանգություն, կայունություն և զարգացում. այս համախումբը պետք է լինի մեր առաջընթացի և կենսունակ գոյության հիմքը: 
Բոլորիս մաղթում եմ եռանդ ու համբերություն: Մեր պետականության համար պատասխանատու ենք բոլորս՝ սովորական քաղաքացուց մինչև բարձր պաշտոնյա, իսկ պատասխանատվության բանաձը հատկապես երկրորդ կատեգորիայի դեպքում հետևյալն է՝ մեր անձնական երջանկությունը երբեք չկառուցել պետականության հաշվին, այլ միայն ի նպաստ դրա: