Ջոքերի դերը խաղալու համար Հիթ Լեջերը մեկ ամսով փակվել էր հյուրանոցում


20:25 , 28 մայիս, 2014

Ջոքերի դերը խաղալու համար Հիթ Լեջերը մեկ ամսով փակվել էր հյուրանոցումLife.panorama.am-ը գրում է.

Ջոքերի դերը Քրիս Նոլանի «Խավարի ասպետը» (Dark knight) ֆիլմում  համարվում է Հիթ Լեջերի դերասանական կարիերայի գագաթը: Ֆիլմում Լեջերի գործընկեր, դերասան Մայքլ Քեյնի կարծիքով` նա այս դերում գերազանցել է նույնիսկ Ջեք Նիկոլսոնին, ով խաղացել էր Ջոքերին «Բեթմեն» ֆիլմում  (1989թ.): Ի տարբերություն Նիկոլսոնի Ջոքերի, որը կարող էր ստիպել մարդկանց ծիծաղել, սակայն միևնույն ժամանակ ունակ էր երիտասարդ կանանց սպանել` Լեջերի Ջոքերը սարսափազդու էր և իսկական հոգեխանգարվածի տպավորություն էր թողնում:  

Երբ դերասան Մայքլ Քեյնն առաջին անգամ տեսավ նրան նկարահանման ժամանակ, իսկապես վախեցավ և մոռացավ իր դերի տեքստը: Լրագրողների հարցին, թե ինչու է Ջոքերի դերը կատարում հենց Հիթ Լեջերը` ֆիլմի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանն ասել է. «Որովհետև նա անվախ է»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ