Փառք ու պատիվ այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհում են հայրենիքի պաշպանության համար. Ս. Օհանյան


17:39 , 28 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

«Սարդարապատի» հուշահամալիր այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր երախտիքի խոսքեր ասաց ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի հետախուզական-դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված և վիրավորված հայ զինվորներին:

«Փա՛ռք ու պատիվ բոլոր այն տղաներին, ովքեր այսօր էլ՝ այս դժվարին պայմաններում էլ իրենց երիտասարդ կյանքը զոհում են կամ պատրաստ են զոհելու հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ և ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն 2 զոհ և 1 վիրավոր:, իսկ Պաշտպանության բանակը՝ մեկ կորուստ. հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

Թեև նախարարը օգտագործեց «վիրավորներ» բառը, սակայն Tert.am –ին հաջողվեց տեղեկանալ, որ վիրավորները վեցն են:

Պատասխանելով լրագրողների՝ «ի՞նչ է կատարվում շփման գծում» հարցին, Սեյրան Օհանյանը արձանագրեց, որ վերջին ժամանակներում որոշակի լարվածություն ը շփման գծում, հիմնանակում, արդյունք է նրա, որ «մեր հարևանները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ չեն հասկանում, որ արցախյան հարցի լուծման համար անհրաժեշտ է երևի թե հրադադարի պայմանների պահպանում» , ինչպես նաև՝ վստահության եզրերի ապահովում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ