18:03 , 28 մայիս, 2014Little & Large ընկերության լուսանկարիչ Նիկոլ Սմիթը 30 օրվա ընթացքում իրականացրել է մի ֆոտոնախագիծ, որի շրջանակներում լուսանկարել է տարբեր ցեղատեսակի շնիկների: Որպեսզի շան ձագուկները սթրեսի մեջ չընկնեին, լուսանկարիչն իր թիմի հետ միասին ինքն էր հյուրընկալվում այն տներում, որտեղ մնում էին շնիկները, ոչ թե նրանց բերում իր լուսանկարչական ստուդիա: Նրանք ստիպված էին յուրաքանչյուր ֆոտոսեսիայից հետո ախտահանել լուսանկարչական ողջ տեխնիկան: Նրանք ցանկանում էին, որ բոլոր շները միևնույն տարիքի լինեն: Այդ կերպ հնարավոր կլիներ ընդգծել տարբեր ցեղատեսակների շների չափերի տարբերությունները: Նիկոլ Սմիթն արդեն մի տասնամյակ է, ինչ կենդանիների լուսանկարիչ է: Նա համարում է, որ սա իր ողջ գործունեության ընթացքում ձեռնարկված լավագույն լուսանկարչական նախագիծն է:
















