14:48 , 28 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Եթե որևէ բան ստորագրելու լինեինք, մենք կհայտարարեինք, բայց ինչ որ հայտարարված է, դա է լինելու, Սարդարապատի հուշահամալիրում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց նաև, որ պաշտոնական Երևանը ճանաչում է Ուկրաինայում կիրակի օրը տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները:
Անդրադառնալով Ուորլիքի հայտարարությանը, մասնավորապես՝ տարածքների վերադարձի առաջարկին, արտգործնախարարը խորհուրդ տվեց նայել այն առաջարկները, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: