Այսօր վաճառքում են հայտնվել լաքա հանող ժամանակակից բազմաթիվ միջոցներ, սակայն ոչ բոլորն են հաղթահարում իրենց առջև դրած խնդիրները: Կան բավականին պարզ մեթոդներ, որոնց շնորհիվ հնարավոր է ազատվել թևատակի դեղին գունավորումներից և զանազան այլ լաքաներից: Ահա դրանցից մի քանիսը.
Մոխրագույն դարձած սպիտակեղեն: Բամբակյա սպիտակեղենը մենք հաճախ ենք լվանում, ինչի հետևանքով դրանք հնացած տեսք են ստանում: Դրա համար սպիտակ իրերը մեկ օր առաջ թրջեք սկիպիդարի լուծույթի մեջ: Մեկ դույլ ջրի մեջ լցրեք 3 ճաշի գդալ սկիպիդար և նույնքան լվացքի փոշի: Այնուհետ լուծույթը թափեք և լվացեք մաքուր, սովորական ջրով: Սկիպիդարը կարելի է փոխարինել 10 ճաշի գդալ քացախով:
