Փողոցներին կենդանություն հաղորդող հիպերռեալիստական որմնանկարներ (19 PHOTO)


15:38 , 28 մայիս, 2014

Այս սքանչելի որմնանկարները երիտասարդ նկարիչ Մատեոյի ձեռքի աշխատանքն են: Որմնանկարչության աշխարհում նա առավել հայտնի է MTO կեղծանվամբ: Նա մասնագիտացած է գրաֆիտիի և սթրիթ արթի ասպարեզում: Մատեոն ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, սակայն 2006 թ.-ին տեղափոխվել է Բեռլին, որտեղ էլ մնացել է մինչև 2013 թվականը: Հայտնի չէ, թե ներկայումս նա որտեղ է բնակվում: Սթրիթ արթով զբաղվողներից շատերն են հասարակությունից գաղտնի պահում իրենց անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը: Մատեոն հիպերռեալիստական դիմանկարներ է նկարում փողոցների պատերի վրա: Թեպետ նրա որմնանկարներում գերիշխում են սև-սպիտակ գույները, դրանք բարձր տրամադրություն են հաղորդում անցորդներին:

street art graffiti by MTO (2)

 

street art graffiti by MTO (5)

 

street art graffiti by MTO (3)

 

street art graffiti by MTO (7)

 

street art graffiti by MTO (1)

 

street art graffiti by MTO (15)

 

street art graffiti by MTO (4)

 

street art graffiti by MTO (8)

 

street art graffiti by MTO (10)

 

street art graffiti by MTO (9)

 

street art graffiti by MTO (11)

 

street art graffiti by MTO (6)

 

street art graffiti by MTO (12)

 

street art graffiti by MTO (14)

 

street art graffiti by MTO (13)