Մեծ Բրիտանիայում 40.3 մլրդ դոլարի չվճարված հարկ է հավաքվել


13:36 , 28 մայիս, 2014

1230001in.am-ը գրում է.

Բրիտանական մամուլում լայնորեն լուսաբանվող պետության արշավն ընդդեմ հարկերի չվճարման հանգեցրել է ռեկորդային թվով դատական վեճերի, որոնք շահել են երկրի հարկային գերատեսչությունները: Այս մասին հայտնում է Vesti-ն:

Տարվա ընթացքում, որն ավարտվել է ապրիլին, Հարկային և մաքսային թագավորական ծառայությունը (HMRC) հավաքել է 23.9 մլրդ ֆունտ (40.3 մլրդ դոլար) չվճարված հարկ: Դա 15 տոկոսով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը:

Այդ գումարից 8 մլրդ ֆունտ ստերլինգը վճարել է խոշոր բիզնեսը, 2.7 միլիարդը վճարվել է գանձարանի հետաքննությունից հետո՝ կապված հարկերի վճարումից խուսափելու հետ, 1 մլրդ ֆունտը վճարվել է այն անձանց կողմից, ովքեր դատապարտվել էին հարկային հանցագործությունների կատարման համար:

Դատարանը պարտավորեցրել է վճարում կատարել նույնիսկ Take That խմբի մասնակից Գերի Բարլոուին:

Վեճեր են եղել նաև Starbucks-ի և Amazon-ի հարկային գործերի առնչությամբ, սակայն սուրճ իրացնող ցանցը համաձայնել է Մեծ Բրիտանիայում կորպորատիվ հարկ վճարել:

«Արդյունքները հստակ ազդանշան են դարձել, որ HMRC-ը մտադիր է հավաքել բոլոր հարկերը, որոնք պետք է վճարել»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի գանձապետարանի քարտուղար Դևիդ Գաուկը: