12:57 , 28 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Իրանում Vaghaye Gostar Fars Company-ն պաշտոնապես սկսել էիր գործունեությունը որպես ամերիկյան Apple ընկերության միակ օրինական ներկայացուցիչ, ինչը հնարավոր է դարձել սպառողական հաղորդակցական սարքավորումների վաճառքի և ծրագրային ապահովման նկատմամբ պատժամիջոցները հանելու շնորհիվ, հայտնում է Fars գործակալությունը:
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությունը հաստատել է Vaghaye Gostar Fars Company ընկերության գործունեությունը երկրում:
Հիմա ընկերությունը Apple-ի ապրանքները կտրամադրի 12-ամսյա երաշխիքով:
Այսուհետ Apple-ի ցանկացած ապրանք առանց Vaghaye Gostar Fars-ի հոլոգրամի մաքսանենգ կհամարվի, ասվում է հաղորդագրության մեջ: