00:30 , 28 մայիս, 2014
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը:
ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ.քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ 60 հզ.քառ.կմ, բնակչությունը՝ 961,7 հզ., մայրաքաղաքը՝ Երևան: Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Թերևս պատմության այս ժամանակաշրջանում շատ հարցեր կան, որոնք այդպեսել կմնան անպատասխան ու առեղծվածային: