Բնապահպանության նախարարը հանդիպել է բնապահպանության ոլորտի 26 գիտնականի հետ


23:37 , 27 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր հանդիպել է բնապահպանության ոլորտում գիտական գործունեություն ծավալած ՀՀ ԳԱԱ և հանրապետության առաջատար բուհերի 26 գիտնականի հետ: Ինչպես հայտնում են բնապահպանության նախարարությունից՝ Արամայիս Գրիգորյանն ընդգծել է գիտական ներուժի դերը ոլորտի զագացման և առկա խնդիրների կարգավորման հարցերում:

‹‹Այս հանդիպումն առաջինն է, բայց՝ ոչ վերջինը. միասին մենք ճանապարհ ունենք անցնելու: Իմ ցանկությունն է, որ կարողանանք միասնաբար, միմյանց հետ համագործակցելով և գիտականորեն հիմնավորված քայլերով գործնականում նպաստել մեր երկրի կայուն զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը››,-ասել է նախարարը:

Գիտնականները բարձրացրել են բնապահպանության ոլորտում իրենց հուզող մի շարք հարցեր, որոնց նախարարը խոստացել է առավել խորը և հանգամանորեն անդրադառնալ առաջիկայում: Քննարկվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության և գիտնականների միջև հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերի մշակման հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ