23:45 , 27 մայիս, 2014
Այսօր մեր նախագահը Թուրքիայի նախագահին հրավիրեց 2015թ-ի ապրիլի 24-ին գալ Հայաստան և մասնակցել ապրիլի 24-ին մեծ եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումներին և տեսնել ու զգալ այն մեծ վիշտն ու հիշողությունները, որը զգում է հայ ժողովուրդը: Մեր նախագահի այս քայլը մարդասեր գործչի քաղաքական քայլ էր, ինչը չեմ կարծում կընդունվի թուրքական կողմից, ով էլ, որ ընտրվի Թուրքիայի հաջորդ նախագահ:
Բոլորս էլ հասկանում ենք, որ մենք և թուրքերը հարևան ժողովուրդներ ենք և ոչ թուրքերը, ոչ էլ, առավել ևս, մենք՝ հայերս, չենք քոչելու այս ռեգիոնից և ուզենք թե չուզենք պետք է հարևանություն անենք և Թուրքիայի այսօրվա իշխանությունները պետք է հասկանան, որ հարևանի հետ անընդհատ թշնամություն անելով վնասում ես նախ և առաջ քո պետությանն ու հասարակությունը, առավել ևս, որ մենք դարերի ընթացքում ապացուցել ենք, որ մենք վերացող տեսակ չենք և հավետ ապրելու ենք մեր հայրենիքում:
Հ.Գ. Շատ կցանկանայի, որ Թուրքիայի քաղաքական էլիտան ադեկտվատ ընկալեր մեր նախագահի այսօրվա հայտարարությունը: