Օբաման կարող է ԱՄՆ զինծառայողներին թույլ տալ մարզել Սիրիայի ընդդիմությանը. WSJ


23:29 , 27 մայիս, 2014

686703111in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հնարավոր է, ամերիկացի զինծառայողներին պաշտոնապես թույլ տա զաբղվել Սիրիայի ընդդիմության նախապատրաստմամբ նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարելու համար: Այս մասին գրում է Wall Street Journal-ը` վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում գտնվող աղբյուրին:

«Նախագահն ակնհայտորեն հասկացրել է, որ մտադիր է ընդլայնել մեր օգնությունը Սիրիայի գործողություններին և այդ երկրի հարևաններին, ովքեր հայտնվել են Սիրիայի նախագահ Ասադի ստեղծած դրության մեջ»,-հստակեցրել է աղբյուրը: