Բժիշկները կոչ են անում ախտորոշում չկատարել Wikipedia-ի հոդվածների հիման վրա


21:18 , 27 մայիս, 2014

Untitled-21in.am-ը գրում է.

Բժիշկները կոչ են անում ախտորոշում չկատարել Wikipedia ինտերնետ-հանրագիտարանի հոդվածների հիման վրա՝ գրում է The Daily Mail-ը:

Փորձագետների խոսքով՝ տարածված հիվանդություններին վերաբերող տվյալ ռեսուրսի 10 նյութերից 9-ում կան փաստացի սխալներ: Մասնավորապես, մասնագետներն ուսումնասիրել են Wikipedia-ում շաքարախտի, թոքերի քաղցկեղի ու ողնաշարի ցավերի մասին հոդվածները:

«Հետազոտողները չպետք է օգտագործեն Wikipedia-ն որպես հիմնական աղբյուր, քանի որ այդ հոդվածները չեն անցնում այնպիսի փորձագիտական գնահատական, ինչպիսին բժշկական ամսագրերը»,- ասել է Քեմփբելի համալսարանի առաջատար հեղինակ Ռոբերտ Հեսին: