17:19 , 27 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանի տարեկան բյուջեի կատարողականը ներկայացնելուց հետո Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին հարցրեց, թե ինչու Տարոն Մարգարյանը հետևողականորեն խուսափում է անձամբ ԱԺ-ում ներկայացնել բյուջեի կատարողականը։
«Գուցե կոպիտ հնչի ներողություն եմ խնդրում, բայց ռանգերի են բաժանում պաշտոնյաներին, Տարոն Մարգարյանը հերթական անգամ չի ներկայանում նիստին։ Եթե պարոն քաղաքապետը համարում է ԱԺ ներկայանալը ոչ կարևոր իրադարձություն է, թող ասեն, մենք էլ չգանք»,-նշեց Փաշինյանը։
Արեյանը պատասխանեց, թե քաղաքապետը բացակայել է, քանի որ մասնակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին, որի անդամ է նաև ինքը։
Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու քաղաքապետարանի որոշմանը։ «Հետաքրքիր է՝ այդ արձանը տեղադրելով՝ ի՞նչ ուղերձ եք հղում հանրությանը, ի՞նչ եք ուզում դրանով ասել»,-նշեց նա և հիշեցրեց այն փաստերը, ըստ որի՝ Միկոյանի հրահանգով 500 գնդակահարվողներին ավելացել են ևս նույնքանը։ Փաշինյանը նշեց, թե ինքը կհասկանար, եթե արձանը տեղադրվեր մարտի մեկի 10 զոհերի հիշատակին, մինչդեռ փաստը ցույց է տալիս, որ «գնդակահարողների արձան են տեղադրվում, գնդակահարվողների փոխարեն»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ