Հայաստանում 0-5 տարեկան երեխաների` 19 տոկոսի մոտ առկա է թերքաշություն. Մասնագետներ


16:08 , 27 մայիս, 2014

DSC_0104Araratnews.am-ը գրում է.

Հայաստանի բնակչությունը սնուցման կրկնակի խնդիր ունիˋ թերսնման եւ ճարպակալման: Հետազոտությունները ցույց են տվել, որ  քրոնիկ թերսնումը ազդում է մինչև 5 տարեկան երեխաների մոտավորապես 20 տոկոսի ֆիզիկական եւ մտավոր զարգացման վրա:

Այսօր այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ու Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորները «Սնուցումը որպես կարևոր բանալի տնտեսական զարգացման համար. իրավիճակը Հայաստանում» թեմայով համաժողովի ամփոփմանը:

«2010 թ. պաշտոնական հետազոտության տվյալներով երեխաների մոտ անհանգստացնող է թերաճությունը: 0-ից 5 տարեկան երեխաների 19 տոկոսի մոտ հասակը կարճ է և քաշը նվազ է իրենց ընկերների համեմատությամբ, կամ միջին պոպուլացիոն ցուցանիշով: Մենք երեխաների մոտ ունենք սակավարյունության խնդիր: Այս դաշտում շատ անելիքներ ունենք և անհրաժեշտ է արդյունավետ, համակցված ջանքերի ներդրում»,-ասաց ՀՀ Առողջապահության նախարարությանˋ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Նա նշում է, որ գյուղաբնակ երեխաների մոտ թերքաշությունը ավելի շատ է (23 տոկոս), քան քաղաքաբնակների մոտ (18 տոկոս):

«Այս նոր կառավարության ծրագրում մոր եւ մանկան առողջությունը գերակա խնդիրներից մեկն է: Եվ 3 ուղղություններից հենց մեկը վերաբերում է սնուցման վիճակի բարելավմանը: Մենք կառավարությանը ներկայացնելու ենք երեխաների սնուցման ռազմավարական ծրագիրը»,-ասում է Սարիբեկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ