Տեղին էր ֆրանսիացի փաստաբանի դժգոհությունը. Խ. Հարությունյանը՝ Վարդան Պետրոսյանի գործով դատավարության թարգմանության մասին


15:10 , 27 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն անդրադարձավ դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարական պրոցեսի թարգմանությանը: «Թարգմանիչը բացարձակապես չէր տիրապետում ոչ միայն լեզվի մանրամասներին, այլև մասնագիտական բառապաշարին»,-նշեց նա և ավելացրեց, թե տեղին էր ֆրանսիացի փաստաբանի դժգոհությունը, որ նա հնարավորություն չունի իր ուզած մարդուն ներգրավել։

«Հիմա 15 մլն, եթե չեմ սխալվում, բավական մեծ գումար նախատեսվում է այդ նպատակով, արդյոք հնարավոր չէ՞ այդ գումարն օգտագործել դատական գործընթացի արդյունավետությունը երաշխավորող թարգմանիչների ներգրավմամբ, ի՞նչ սկզբունքով եք դուք նրանց ընտրում: Այդ խեղճ աղջնակը հայտնվել է մի իրավիճակում, որ չէր իմանում՝ ինքը ի՞նչ պիտի անի: Դիմացինը խոսում է ֆրանսերեն՝ մասնագիտական լուրջ տերմինաբանությամբ, այս աղջիկը միգուցե կարող էր լավագույնը կենցաղային զրույց թարգմանել, բայց ոչ ավելին: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ դասեր քաղվեցին դրանից»,- հետաքրքրվեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ