Հովիկ Աբրահամյանն ընդունել է անվանի դիզայներ Մայքլ Արամին


13:10 , 27 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կառավարության ղեկավարը ողջունել է Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ այս օրերին Երևանում անցկացվող մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումը: «Գիտեմ, որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստասերների և հասարակության լայն շրջանակների մոտ: Ուրախ եմ, որ Ձեր ստեղծագործությունների հիմքում դնում եք հայ ժողովրդի ազգային մոտեցումներն ու այդպիսով բարձր պահում մեր ազգի պատիվը ողջ աշխարհում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ