Ֆրանսիան և Իտալիան միավորվում են ընդդեմ Գերմանիայի բյուջետային քաղաքականության. ԶԼՄ-ներ


12:12 , 27 մայիս, 2014

98ee67b86eee870a4e0f6a706700126e1in.am-ը գրում է.

Որոշ եվրոպացի առաջնորդներ կարող են օգտվել Եվրախորհրդարանի ընտրություններից (դրանց արդյունքներով՝ եվրասկեպտիկները հաջողություն են գրանցել)՝ եվրոգոտու կոշտ բյուջետային քաղաքականության մեղմացման համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի Դեմոկրատական կուսակցության հաղթանակն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Սոցիալիստական կուսակցության պարտությունն ընտրություններում միավորել է նրանց ձգտումը՝ հասնելու Գերմանիայի կողմից աջակցվող քաղաքականության արմատական վերանայման: Իսկ այդ քաղաքականությունը ենթադրում է բյուջետային ծախսերի կրճատում ՝ կապված եվրոգոտու ճգնաժամի հետ:

Իտալիայում ընտրողներն աջակցել են իշխող կուսակցությանը, այլ ոչ թե ընդդիմությանն այն պատճառով, որ Ռենցին նախկինում հայտարարել է, որ կձգտի հասնել ԵՄ-ից ավելի ճկուն տնտեսական քաղաքականության:

Եվրոգոտու բյուջետային քաղաքականության բարեփոխման անհրաժեշտությունը հասունացել էր վաղուց: Ներկայում սպառնալիքի տակ է ԵՄ քաղաքական կայունությունը: Միանգամայն տրամաբանական է, որ պետությունների ղեկավարները կողմ են պետական ծախսերի բարձրացմանը՝ հաղթահարելու աճող բողոքն ընդդեմ կոշտ տնտեսական միջոցառումների՝ գրում է Bloomberg-ը:

Չնայած այն բանին, որ սպառնալիքը եվրոյի համար անցել է, ԵՄ շատ երկրներում տնտեսական ցուցանիշներն աճում են շատ դանդաղ: Մասնավորապես, գործազրկության մակարդակը, որը ծայրահեղ լուրջ խնդիր է ԵՄ որոշ պետությունների համար, անցած տարվա համեմատ աննշան է նվազել:

Ֆրանսուա Օլանդն ու Մատեո Ռենցին պատրաստվում են այսօր հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու հետագա քայլերը ընտրություններում եվրասկեպտիկների աննախադեպ հաջողությունից հետո: