Դոն Սանտիագո Բեռնաբեու Դե Յեստե - մարդ-լեգենդը


19:36 , 30 հուլիս, 2012

 

Սանտիագո Բեռնաբեու... մարդ, որ «Ռեալին» բարձրացրեց ֆուտբոլային օլիմպի գագաթը ու հավերժ գրեց իր անունը ակումբի ու համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Մարդ, որ իր ողջ գիտակից կյանքը նվիրեց Մադրիդի «Ռեալին»՝ նախ որպես խաղացող, ապա`որպես նախագահ: Մարդ, որ թիմ բերեց Դի Սեֆանոյին, Պուշկաշին, Խենտոյին, Մունյոսային ու ուրիշների: Դոն Սանտիագո Բեռնաբեու դե Յեստե՝ մարդ-լեգենդ:

object_96_1288166882_00889 

Պատանեկություն

Սանտիագո Բեռնաբեուն ծնվել է 1895 թվականի հունիսի 8-ին Ալմանսում՝ վալենսիացի փաստաբան Խոսե Բեռնաբեու Իբանյեսի ու սենյորա Անտոնիա դե Յեստե Նունյեսի ընտանիքում: Երիտասարդ տարիքում Սանտիագոն երեք եղբայրների ու քրոջ հետ տեղափոխվում է Մադրիդ: Մադրիդ տեղափոխվելուց հետո Սանտիագոն ընդունվոմ է Ավգուստին Սան Լորենցոյի անվան քոլեջ Էսկուրիալում, որտեղ սկսել է ուսանել իրավունք ու խաղալ ֆուտբոլ, քանի որ, ինչպես ինքն է ասել, «դա միակ միջոցն էր, որ բակում չսառչեինք»: Նրան դուր է եկել լինել դարպասապահ, բայց եղբայրները ստիպել են նրան խաղալ հարձակման կրակակետում: Ավարտելով նախնական կուրսը՝ Սանտիագոն ընդունվում է Մադրիդի Կարդինալ Սինսերյոս համալսարանը, որտեղ ձեռք է բերում բակալավրի աստիճան: 1909 թվականին՝ 14 տարեկան հասակում, իրականացավ «Ռեալում» խաղալու նրա երազանքը (այն ժամանակ դեռ երիտասարդական թիմում): Նրա ֆուտբոլային խանդավառությանը նպաստեց 1912 թվականին տեղի ունեցած իրադարձությունը, երբ նրա ընտանիքը վարձակալեց Օ՛Դոնել փողոցում գտնվող հողատարածքը: Սանտիագոն այն մադրիդցի կամավորների թվում էր, ովքեր ամեն երեկո գալիս էին այդտեղ, որ հարթեցնեին դաշտը: Դոն Պեդրո Պարախասը իր գրպանից վճարեց փայտե դարպասների համար, որոնք ընդգծում էին խաղադաշտի սահմանները, իսկ Բեռնաբեուն ներկեց դրանք: 17 տարեկան հասակում՝ 1912/13 մրցաշրջանի ավարտից հետո, նա տեղափոխվեց «Ռեալ Մադրիդի» առաջին թիմ, որտեղ խաղաց հարձակվողի դիրքում մինչև 1928 թվականը՝ նվաճելով թիմի հետ երկրի գավաթը ու 9 ռեգիոնալ գավաթներ:

Համալսարանից հետո Սանտիագոն իրավունք ուսումնասիրեց Մադրիդի կենտրոնական ինստիտուտում, որտեղ էլ ստացավ իրավաբանի որակավորում: Չնայած որ Սանտիագոն դարասկզբում համարվում էր «Ռեալի» ամենահարգված խաղացողներից մեկը, նա այդպես էլ չհագավա ազգային հավաքականի մարզաշապիկը: Մի անգամ նրան հրավիրեցին հավաքական, բայց հետո դուրս թողեցին թիմից, քանի որ նա հրապարակավ քննադատել էր այն համակարգը, որով խաղացողներին ընտրում էին ազգային հավաքականի համար:

1928 թվականին, 15 տարի թիմում լինելուց հետո, նա ավարտեց խաղացողի կարիերան ու դարձավ ակումբի պատվիրակը: Հետո նա մտավ ակումբի կառավարման խորհուրդ՝ կատարելով տեխնիկական պատասխանատուի պաշտոնը՝ փոխարինելով դոն Խոսե Բերաոնդոյին: Մեկ տարի անց նա մտավ ակումբի տնօրինության կազմ: Մինչև 1935 թվականը նա տարբեր պաշտոններ ունեցավ թիմում՝ երկրորդ մարզիչ, մարզիչ, պատվիրակ, տնօրեն:

Հանրապետությունն ու քաղաքացիական պատերազմը

1936-39 թթ. Իսպանիայի քաղաքացիական պատերազմը վնասեց նաև ֆուտբոլին: Պատերազմի տարիներին չեղյալ հայտարարվեցին ազգային առաջնությունն ու դրան կից անցկացվող պաշտոնական մրցաշարերը: Բեռնաբեուն CEDA-ի (Անկախ աջակողմյանների իսպանական ֆեդերացիա՝ կուսակցությունների միություն, որը հիմնադրվել է 1933 թվականի մարտի 4-ին) համախոհներից էր, ինչի արդյունքում էլ հայտնվեց այն մարդկանց սև ցուցակում, ում պատրաստվում էին ձերբակալել Կոմունիստական կուսակցության անդամները, այդ պատճառով էլ նա ստիպված եղավ փախչել «ազգային գոտի» (քաղ. պատերազմի ժամանակ երկիրը բաժանվախ էր գոտիների, որոնք կառավարվում էին հանրապետականների ու նացիոնալիստների կողմից): Հայտնվելով անվտանգության մեջ՝ Բեռնաբեուն գրանցվեց ազգային բանակում ծառայող կամավորների ցուցակում՝ մտնելով Արագոնի ֆրոնտի 150-րդ հետևակային զորաջոկատ, որը ղեկավարում էր գեներալ Մունյոս Գրանդեսը: Նա մասնակցեց «Կատալոնիա» գործողությունում ու պարգևատրվեց հատուկ մեդալով: Պատերազմի ավարտից հետո ֆուտբոլային ակումբները մեծ դժվարությամբ փորձում էին ոտքի կանգնել: «Ռեալի» վիճակը կրիտիկական էր: Քաղաքացիական պատերազմը ամբողջովին ոչնչացրել էր ակումբի կառուցվածքը: Չկային խաղացողներ, չկար նաև փող, որ թիմ հավաքվեր: Ակումբի սեփականությունը թալանվել էր (այդ թվում գողացվել են մի քանի գավաթներ, որոնք ակումբը նվաճել է դարասկզբին), ու, ամենից զատ, չկար ոչ մի պաշտոնական օգնություն, քանի որ բանակը աջակցում էր «Ատլետիկոյին»՝ այն անվանելով «Ատլետիկո Ավիասյոն»: 

1943 թվականի սեպտեմբերի 15-ին Սանտիագո Բեռնաբեուն ընտրվեց «Ռեալի» նախագահի պաշտոնում: Այդ պաշտոնը նա զբաղեցրեց մինչև իր մահը՝ 1978 թվականի հունիսի 2-ը: 

«Ռեալի» նախագահության տարիները

Շատ շուտով Սանտիագո Բեռնաբեուն սկսեց «Նոր Չամարտինի» (այդ ժամանակ Եվրոպայի ամենամեծ ստադիոնի) շինարարությունը, ինչպես նաև սպորտային կոմպլեքսի, որտեղ խաղացողները կարող էին ամեն օր ապրել ու մարզվել, որտեղ հնարավոր կլիներ զարգացնել կանտերան, իսկ ակումբի անդամները կարող էին օգտվել դրանից: Ռայմունդո Սապորտայի՝ իր աջ ձեռքի հետ միասին Բեռնաբեուն ակումբ բերեց այնպիսի մարզաձևեր, ինչպիսիք են բասկետբոլը, հանդբոլը, վոլեյբոլը, թենիսն ու մարմնամարզությունը: 1947 թվականի դեկտեմբերի 14-ին «Նոր Չամարտինի» բացումը կայացավ, որը նշվեց պորտուգալական «Բելենենսեշ» թիմի դեմ ընկերական խաղով, որում 3-1 հաշվով հաղթեցին «Ռեալի» խաղացողները:

1952 թվականին ակումբի 50-ի խաղին «Ռեալը» հրավիրեց «Միլոնարիոս» թիմին Բոգոտայից: Այդ խաղում Բեռնաբեուի թիմը կորավ խաղադաշտում՝ չդիմանալով «Միլոնարիոսի» գերհարձակվողական խաղին, որն անծանոթ էր բոլորին Հին աշխարհամասում: Ալֆրեդո դի Ստեֆանոյի գլխավորությամբ կոլումբիացիները հիացրին հավաքված հանդիսականներին՝ հաղթելով «Ռեալին» վերջինիս հարկի տակ 4-2 հաշվով: Դի Ստեֆանոն հիանալի տպավորություն գործեց՝ խփելով իր թիմի 4 գոլերից 2-ը:

«Ես ուզում եմ այս խաղացողին, ինչքան էլ որ նա արժենա, այս արգենտինացին պետք է խաղա «Ռեալում»,- այսպիսի խոսքեր հղեց Բեռնաբեուն Ռայմունդո Սապորտային:

Հետագայում Բեռնաբեուն թիմ բերեց ակումբի «ոսկե դարաշրջանի» այնպիսի կարևոր ներկայացուցիչների, ինչպիսիք են Պակո Խենտոն, Լուիս Մոլոունին, Խոսե Սանտամարիան, Միգել Մունյոսը, Ռայմոն Կոպան, Խոսեիտոն, Խոսե Հեկտոր Ռիալը ու Ֆերենց Պուշկաշը: Դի Ստեֆանոյին գնելը, ով կարողացավ 5 անընդմեջ պիչիչի նվաճել, նշանավորվեց ակումբի 3-րդ չեմպիոնական տիտղոսով՝ 21 տարվա ընդմիջումից հետո:

1955 թվականի հունվարի 4-ին «Ռեալ Մադրիդի» նախագահական խորհուրդի ամենամյա համագումարի ժամանակ միաձայն որոշում ընդունվեց մարզադաշտը «Նոր Չամարտինից» վերանվանել «Սանտիագո Բեռնաբեու»: Դոն Սանտիագոյին դուր չեկավ այդ որոշումը, քանի որ նա ջանում էր հեռու մնալ փառքից, բացի այդ էլ «Չամարտին» անվանումը նրա կյանքի մի մասն էր:

Ազգային առաջնությունը մի քանի տարի անցկացնելուց հետո Սանտիագո Բեռնաբեուն առաջարկեց ստեղծել համաեվրոպական մի մրցաշար, որտեղ բոլոր երկրների չեմպիոնները իրար մեջ կխաղարկեին Գավաթակիրների գավաթը (ներկայիս Չեմպիոնների լիգան - խմբ.): Շատերը դա համարեցին հիմարություն ու խելագարություն: Բեռնաբեուի գաղափարին աջակցեց ֆրանսիական «L´Équipe» թերթի խմբագիր Գաբրիել Անոն, ով և կազմակերպեց ոմն Բեդրինյակի ու Գուստավ Սավեսի (հունգարացի մարզիչ, «հունգարացի հրաշագործների» ակումբի հիմնադիրը) հետ հանդիպումը: ՈՒԵՖԱ-ն առաջարկը ընդունեց առանց առարկումների ու կազմակերպեց մրցաշարը: 

Դոն Սանտիագոյի ստեղծած ու Դի Ստեֆանոյի առաջնորդած թիմը հաղթեց մրցաշարի առաջին 5 խաղարկությունները՝ սահմանելով բազմաթիվ ռեկորդներ ու գերելով Եվրոպան: Մի քանի թիմեր, այդ թվում անգլիական «Լիդս Յունայթեդը, փոխեցին իրենց մարզաշապիկների գույները՝ ավելացնելով սպիտակ գույնը ի պատիվ «Ռեալի»: «Թիմ, որը նորից հայտնագործեց ֆուտբոլը»,- այսպես անվանեց թիմին «L´Équipe»-ն: Բրիտանական The Times-ը գրեց.«Ռեալ Մադրիդը» քայլում է է Եվրոպայում, ինչպես նախկինում անում էին վիկինգները՝ ամեն ինչ ոչնչացնելով իրենց ճանապարհին»: Այդ օրվանից հետո «Ռեալի» երկրպագուներին սկսեցին անվանել «վիկինգներ» (Los Vikingos)

1966 թվականին «Ռեալը» նվաճեց 6-րդ եվրոպական գավաթը միայն իսպանացիներից կազմված թիմով: «Ռեալ Մադրիդը», «Սելթիկն» ու «Ստյաուան» այն երեք ակումբներն են, ովքեր հաղթել են այս մրցաշարում բացառապես տեղացիներից կազմված թիմով: Բեռնաբեուն, ով եղել էր թե՛ խաղացող, թե՛ մարզիչ, շատ լավ հասկանում էր խաղացողների հոգեբանությունը ու կարողանում էր միավոր նրանց:

Դոն Սանտիագոն միշտ շատ համեստ մարդ է եղել: Լեգենդ է պտտվում, որ նա ակումբին արգելել է իրեն աշխատավարձ վճարել, իսկ կյանքի վերջին օրերին, երբ ծանր հիվանդ էր, արգելել է կնոջը ընդունել ակումբի հատկացրած թոշակը: Եթե նրան թերթեր էին բերում, նա գնում էր փոստատուն, որ վճարի դրանց համար, իսկ պաշտոնական հանդիպումների գնում էր այն աստիճան մաշված կոստյումով, որ տնօրենների խորհուրդը նրա ծննդյան տարեդարձին որոշում են նոր կոստյում նվիրել:

Չնայած ծանր հիվանդությանը, դոն Սանտիագոն չէր դադարեցնում ակումբում աշխատանքը: Նրա վերջին հայտնվելը մարզադաշտի օթյակում առաջացրեց հարյուրքսանհազարանոց բազմության բուռն ծափահարությունները, ծափահարություններ, որոնց հետ խառնված էին նաև արցունքներ ի պատիվ այն մարդու, ով իր անձնական երազանքը կարողացավ դարձնել ուրախություն «Ռեալի» բոլոր երկրպագուների համար: 1978 թվականի մարտին Բեռնաբեուն ստացավ Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի ադամանդազարդ ոսկե մեդալ ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահ Պաբլո Պորտայի ձեռքից: 1978 թվականի ապրիլի 19-ին, Արքայական գավաթի եզրափակչի ժամանակ, որը կայանում էր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, արքա Խուան Կառլոսը դոն Սանտիագոյին պարգևատրեց ոսկե մեդալով սպորտային հաջողությունների համար: Մեկ ամիս անց մշակույթի նախարար Պիո Կաբանիլյասը նրան շնորհեց ոսկե գոտի սպորտային հաջողությունների համար: Եվ այդ օրվանից 5 օր հետ դոն Սանտիագոն կնքեց իր մահկանացուն: Մահանալիս նա խնդրեց իր հարազատներին ու ընկերներին, որ կնոջը միայնակ չթողնեն: Դա 1978 թվականի հունիսի 2-ն էր: Ավելի քան հարյուր հազար մարդ եկել էր մարզադաշտ, որ վերջին հրաժեշտը տա դոն Սանտիագոյին: Դոն Սանտիագոյին հուղարկավորեցին իր հայրենի Ալմանս քաղաքում, որտեղ ամբողջ բնակչությունը դուրս էր եկել փողոցներ, որ վերջին անգամ ուղեկցեր լեգենդին:

Նրա մահը համընկնեց Արգենտինայում անցկացվող աշխարհի առաջնության մեկնարկի հետ: Առաջնության առաջնի օրը բոլոր խաղերը սկսվեցին մեկ րոպե լռությամբ, իսկ ՖԻՖԱ-ն որոշում ընդունեց հայտարարել եռօրյա սուգ:

3e80b78f56b1

Հասարակական քննարկումներ

Բեռնաբեուն որոշ տարաձայնություններ է ունեցել ֆրանկիստական ղեկավարության հետ, որոնք նրան կարող էին կյանք արժենալ: Օրինակ գեներալ Միլյան Աստրաիի՝ Իսպանական լեգիոնի հիմնադիրի ու բանակի գեներալ Ֆրանսիսկ Ֆրանկոյի գործընկերոջ հետ կոնֆիլկտը: Միլյան Աստրաին մի անգամ գտնվում էր «Չամարտին» մարզադաշտի պատվավոր օթյակում խաղերից մեկի ժամանակ, որտեղ սկսել է անհանգստացնել հյուրերից մեկի կնոջը: Դոն Սանտիագոն, իմանալով այդ մասին, բարձրանում է օթյակ ու դուրս է վռնդում գեներալին՝ արգելելով նրան այլևս այցելել մարզադաշտ: Միլյան Աստրաին դոն Սանտիագոյին մահով է սպառնում, ու միայն գեներալ Մունյոս Գրանդեսի (նրա ղեկավարությամբ է դոն Սանտիագոն ծառայել բանակում քաղաքացիական պատերազմի ժամանակ) միջամտությունն է խանգարել, որ խոսքը գործի վերածվեր:

Մյուս դեպքը եղել է Ռայմունդո Սապորտայի անվան սպորտի պալատում: «Ռեալի» ու Թել Ավիվի «Մաքաբիի» միջև կայացող բասկետբոլային խաղի ժամանակ դոն Սանտիագոն հանել է «Ռեալի» իր ոսկե նշանը ու նվիրել այն իսրայելցի գեներալ Մոս Դայանին, ով «Ռեալի» մեծ երկրպագու էր: Սա առաջացրեց իսպանական ղեկավարության դժգոհությունը, քանի որ գեներալ Ֆրանկոյի ռեժիմը չէր ճանաչում Իսրայելի պետականությունը: Սա ավելի վատացրեց ֆրանկիստականների հետ եղած արդեն իսկ վատ հարաբերությունները:

Այս բախումները հանգեցրին նրան, որ 1973 թվականին իշխանությունները մերժեցին նոր ստադիոնի կառուցման նախագիծը: Մադրիդի իշխանությունները ու քաղաքապետ Արիաս Նավարոն մերժեցին «Ռեալի» նախագահի ծրագիրը:

object_29_1305022014_42941

Տիտղոսներ

Սանտիագո Բեռնաբեուն ակումբում անցկացրեց 35 տարի և այդ ընթացքում նվաճեց բազում մրցանակներ ֆուտբոլային ու բասկետբոլային թիմերի հետ: Ստորև ներկայացնում ենք տիտղոսների ցանկը, որում չեն ներառվել մյուս մարզաձևերում նվաճվածները: 

Ֆուտբոլ 
16 Իսպանիայի չեմպիոն
6 Գավաթակիրների գավաթ  
6 Իսպանիայի գավաթ
1 Միջմայրցամաքային գավաթ
2 Լատինական գավաթ
2 Աշխարհի փոքր գավաթ 
1 Սանտո Կոմպոստելանոյի գավաթ
1 Կոստա դել Սոլ
1 Գրաֆա դե Ֆենոսայի գավաթ
1 Սյուդադ դե Պալմա գավաթ
1 Աիդ էլ Քաբիրի գավաթ
1 Բենիտո Վիյամարինի գավաթ
1 Կոլոմբինո
1 Մոհամեդ 5-րդի գավաթ 
5 Թերեսա Հերերայի գավաթ
5 Ռամոն Կարանսի գավաթ
1 Իմպորտալ Ժերոնա
1 Կոնսեպսյոն Արսենալ 
1 «Ռեալ Մադրիդի» 75 ամյակի գավաթի

Բասկետբոլ 
19 Իսպանիայի չեմպիոն
18 Իսպանիայի գավաթ
6 Գավաթակիրների գավաթ 
3 Բասկետբոլի աշխարհի առաջնություն
8 Երիտասարդական առաջնություն
11 Ամանորյա մրցաշարեր