10:07 , 27 մայիս, 2014
Այսօր Գևորգ Չաուշի՝ Գևորգ Ադամյանի զոհվելու օրն է. 1907 թվականի մայիսի 27-ին: Նա ամենաքիչ ուսումնասիրված հայդուկապետերից մեկն է, բայց ինձ համար նա ամենանշանավոր հայդուկապետն է: Մի քիչ հակասական կերպար, բայց նվիրյալ հայրենասեր, խախտեց ֆիդայու օրենքը ամուսնացավ, բայց միևնույն ժամանակ իր հարազատ հորեղբորը գնդակահարեց Սասունում ֆիդայիների դրած աղջիկ չփախցնելու մասին օրենքը խախտելու համար, 20-րդ դարասկզբին իր մի խումբ հայդուկների հետ մնաց Սասունում՝ չհավատալով մյուսների պես, որ եթե ֆիդայիները գնան սասունցիներին ձեռք չեն տա. պարզվեց` նա է ճիշտ: Հայդուկները հեռացան և սկսեցին ջարդեր իրականացնել, Գևորգը եկավ և պաշտպան կանգնեց ժողովրդին: Ինչևէ, այսօր չքնաղ մայիսի 27-ն է: