«Հրապարակ». Երեկ Երևանում կայացավ Դոնեցկում սպանված գործարար Ռոբերտ Մելոյանի թաղման արարողությունը


08:10 , 27 մայիս, 2014

«Երեկ Երևանում կայացավ Դոնեցկում սպանված գործարար Ռոբերտ Մելոյանի թաղման արարողությունը: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Մելոյանի դին ոստիկանները հայտնաբերել էին Կազյոնի Տորեց գետում, Դոնեցկի մարզում: 
Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարության, Դոնեցկի զինյալ անջատողականները պահանջել են, որ Մելոյանն իրենց ֆինանսավորի, բայց վերջինս հրաժարվել է և սարսափելի խոշտանգումներից հետո սպանվել: Սակայն Դոնեցկի իրավապահները նրան համարում էին քրեական հեղինակություն: Մելոյանին ճանաչող հայ գործարարները պնդում են, որ նա կարգին տղա էր և մեծ հարստության տեր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։