Ղրիմը Ռուսաստանի շրջան է, և Ուկրաինայի կազմում նրա ընդգրկվելու մասին խոսք լինել չի կարող. Դմիտրի Պեսկով


00:11 , 27 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ղրիմը Ռուսաստանի շրջան է համարվում, և խոսք գնալ չի կարող Ղրիմի՝ Ուկրաինայի կազմում ընդգրկվելու մասին: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարելէ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի ավելի վաղ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթող թեկնածու Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Կիևը կօգտագործի «իրավական լծակները» Ղրիմը վերադարձնելու համար:

Մայիսի 25-ին Պորոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերություններում իր համար երկու «սկզբունքային դիրքորոշումն» են՝ չճանաչելը Ղրիմը՝ որպես ՌԴ տարածք և Ուկրաինայի արևելքում անցկացված հանրաքվեները: Նա ընդգծել է, որ Կիևն իր դիրքորոշումը կպաշտպանի՝ հասնելով ընդհուպ մինչև Ստրասբուրգի Մարդու իրավունքների միջազգային դատարան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ