Նոր մանրամասներ. Լիսկան երեք հազար դոլար է առաջարկել ծեծված տղաների մորը


23:39 , 26 մայիս, 2014

Նոր մանրամասներ. Լիսկան երեք հազար դոլար է առաջարկել ծեծված տղաների մորըYerkir.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի եղբայր Աղալարի տղան՝ Էներ Խաչատրյանն իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն և դաժանաբար ծեծել նրա որդիներին՝ Արթուրին և Գոռին:  

Նշենք նաև, որ ոստիկանությունն արդեն հաստատել է մեր այս տեղեկությունը: Եվ ահա, չնայած այս փաստին, Լիսկան հերթական անգամ փորձում է այս անգամ եղբորորդուն ջրից չոր դուրս հանել: Ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, Խաչատրյաններն այցելել են Կուլակի տուն և երեք հազար դոլար առաջարկել Արթուրի և Գոռի մորը, որպեսզի վերջինս աղմուկ չհանի և լռի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ