ԱՄՆ-ը պահանջում է ազատ արձակել Իրանում ձերբակալված իր քաղաքացուն


23:07 , 26 մայիս, 2014

Zachem-Kerri-edet-v-Baku-Jo1in.am-ը գրում է.

ԱՄՆ վարչակազմն Իրանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ԱՄՆ-ի ձերբակալված քաղաքացուն` Ամիր Հեքմաթիին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով պետքարտուղար Ջոն Քերիին:

ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ «այսօր լրանում է հազարերորդ օրն այն բանից հետո, երբ ամերիկացի վետերանն ապօրինաբար ձերբակալվել է` Իրանում ընտանիքին այցելելիս»: Քերիի խոսքերով` «Հեքմաթին մոտ 3 տարի բանտում է անցկացրել Վաշինգտոնի օգտին լրտեսության կեղծ մեղադրանքներով, մտահոգություններ կան նաև նրա առողջական դրության հետ կապված»:

«Մենք պահանջում ենք, որ Իրանի կառավարությունն ազատ արձակի Հեքմաթիին»,- ասել է Քերին: