Ճապոնիայում սպանված կնոջ դիակը փոստով են ուղարկել


22:32 , 26 մայիս, 2014

1428613 (копия)1in.am-ը գրում է.

Ճապոնիայի ոստիկանությունը մի անսովոր հանցագործություն է հետաքննում. երիտասարդ կնոջ մարմինը Օսակիից Տոկիո փոստով են ուղարկել, գրում է korrespondent.net-ը:

Ինչպես հաղորդվում է, Ռիկի Օկադային սպանել են և դիակը դրել տուփի մեջ՝ վրան գրելով, որ տուփի մեջ տիկնիկ է դրված:

Տուփը հայտնաբերել են վարձակալած պահեստում: Ոստիկանությունում հաղորդել են, որ դրա վարձակալման համար վճարել են կրեդիտային քարտով, որը պատկանել է սպանված կնոջը:

Աղջիկը մարտի վերջին է կորել այն բանից հետո, երբ Facebook-ի իր էջում գրել էր, թե պատրատվում է հանդիպել իր հին ընկերոջը, որին երկար տարիներ չէր տեսել: