20:37 , 26 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Samsung-ի սմարթ ժամացույցի տեսքով նոր մշակումն ունակ է լիովին փոխարինել սովորական սմարթֆոնին: Այն կթողարկվի ամռանը՝ հայտնում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տեղեկությամբ՝ նոր սմարթ-սարքը կկարողանա ինքնուրույն զանգեր կատարել, լուսանկարել, աշխատել համացանցում, չափել տիրոջ զարկերակը:
Նախկինում այս գործառույթներն իրագործելի էին միայն սմարթ-ժամացույցը սմարթֆոնին միացնելու դեպքում, ինչի արդյունքում այդպիսի սարքերը դիտվում էին որպես լրացուցիչ դիվայս-աքսեսուարներ: