Ջոն Քենեդու առանձնատունը վաճառքի է դրվել


17:14 , 26 մայիս, 2014

john-f-kennedys-winter-whit1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու առանձնատունը, որը ստացել էր «Ձմեռային Սպիտակ տուն» անվանումը, վաճառվում է 38.5 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է Reality Today-ը:

Տունը գտնվում է Ֆլորիդա նահանգում՝ Փալմ Բիչում: 1995թ. այն 4.95 մլն դոլարով վաճառվել էր Castle Harlan ընկերության ղեկավար Ջոն Քասլին, որը հետագայում վերակառուցել է այն:

«Սկզբնապես դա մի տուն էր, որտեղ մեծ աշխատանքներ տանելու անհրաժեշտություն կար, բայց այն մինչ այժմ մնում է անշարժ գույքի ֆանտաստիկ օբյեկտ, որն ունի հարուստ պատմություն»,- ասել է Քասլը:

ԱՄՆ նախկին նախագահի հայրը՝ Ջոզեֆ Պատրիկ Քենեդին, առանձնատունը գնել է 1933թ. 120 հազար դոլարով: Քենեդիների ընտանիքն այնտեղ անցկացնում էր հանգստյան օրերը: Տունը զբաղեցնում է ավելի քան 1400 քառ. մետր տարածք և ունի 11 ննջասենյակ: