Goal.com-ը կազմել է Չեմպիոնների լիգայի 2013/14-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի կազմը:
Ամենաշատ ներկայացուցիչ ունի Մադրիդի «Ռեալը» (4), որը մրցաշարի եզրափակիչում հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»:
Դիեգո Սիմեոնեի թիմից լավագույնների ցուցակում ընդգրկված են 3 ֆուտբոլիստներ: Մեկական խաղացող ունեն Լոնդոնի «Չելսին», Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն:
Դարպասապահ` Տիբո Կուրտուա («Ատլետիկո»),
Պաշտպաններ` Բրանիսլավ Իվանովիչ («Չելսի»), Միրանդա («Ատկետիկո»), Ֆելիպե Լուիս («Ատլետիկո»), Սերխիո Ռամոս («Ռեալ»),
Կիսապաշտպաններ` Ֆիլիպ Լամ («Բավարիա»), Անխել Դի Մարիա («Ռեալ»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»),
Հարձակվողներ` Մարկո Ռոյս («Բորուսիա»), Կրիշտիանո Ռոնալդու («Ռեալ»), Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ):